Թուրքիայում արցախյան պատերազմի մասնակից ադրբեջանցու անունով փողոց է անվանակոչվել

Թուրքիայի արևմտյան Աֆյոնքարահիսար նահանգում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված գործողությունների և պատերազմի մասնակցի անունով փողոց է անվանակոչվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իբադ Հյուսեինլի անունով անձը, ով որակվում է որպես «Ադրբեջանի ազգային հերոս», փաստացի Թուրքիայում հարգանքի է արժանանում հայերի դեմ իրականացված ոճրագործությունների համար:

Սա հայերի դեմ պատերազմած և նրանց դեմ ոճրագործությունների իրականացրած մարդկանց հավերժացնելու հերթական քայլերից է Թուրքիայում:

Այսպիսի քայլերը վկայում են, որ Թուրքիայում մշտապես փորձում են հավերժացնել այն գործիչներին, ովքեր մասնակցել են հայերի դեմ ոճրագործություններին՝ այս դեպքում Արցախյան հակամարտության ընթացքում։

Սա հերթական օրինակն է, որ Թուրքիայում շարունակվում են իրականացնել հայասպանների հերոսացումը՝ նպաստելով պատմական անհանդուրժողականության պահպանմանը։

Հատկանշական է, որ այս միջոցառումը իրականացվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։

Նշենք նաև, որ Չայըրբաղ քաղաքում անվանակոչումը զուգահեռվել է մեծ միջոցառմամբ: Դրան ներկա են գտնվել ադրբեջանցի մի շարք զինվորականներ, Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն, Չայըրբաղի քաղաքապետն ու այլք:

Տեսանյութեր

Լրահոս