Թիվ 20 դպրոցի հետ կապված միջադեպով մեզ մոտ ուսումնասիրություն է իրականացվում. ԱԱԾ տնօրեն

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղի ունեցած միջադեպով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանը։

«Համացանցում ներկայացված իրավիճակը, թե ԱԱԾ աշխատակիցները դիմակավորված են եղել ու ահաբեկել են երեխաներին… նախնական կարող եմ ասել, որ նման իրավիճակ չկա»,- հայտարարեց նա։

Հիշեցնենք` օրերս մեծ աղմուկ բարձրացավ այս դպրոցի շուրջ։ Հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, ուսուցիչներից մեկին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ուսուցչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031