Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Հունգարիայի խորհրդարանի Հունգարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակության հետ

տեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունգարիայի խորհրդարանի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Միհայ Բալլայի ղեկավարած պատվիրակությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Ընդգծվել է այս ուղղությամբ միջխորհրդարանական կապերի դերն ու ակնկալիքները, երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջոցով նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:

Կողմերը անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցերի՝ հաշվի առնելով նաև ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը։

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգին առնչվող արդի հարցերի շուրջ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031