Թուրքիայի ԿԲ-ի արտարժույթի ռեզերվները 1 շաբաթվա ընթացքում նվազել են 1.75 մլրդ դոլարով

Թուրքիայի կենտրոնական բանկը (ԿԲ) հրապարակել է շաբաթական դրամային և բանկային վիճակագրությունը:

Ըստ այդմ՝ հոկտեմբերի 4-ի դրությամբ ԿԲ-ի համախառն արտարժույթի ռզերվները, նվազելով 1 մլրդ 62 մլն դոլարով՝ կազմել են 92 մլրդ 762 մլն դոլար: Սեպտեմբերի 27-ին դրանք կազմում էին 93 մլրդ 824 մլն դոլար:

Նույն ժամանակահատվածում ոսկու ռեզերվները ևս սակավել են. 13 մլն դոլարի նվազմամբ՝ կազմել է 63 մլրդ 553 մլն դոլար:

Այսիսով, կենտրոնական բանկի ամբողջական ռեզերվը հոկտեմբերի 4-ի դրությամբ սեպտեմբերի 27-ի համեմատ նվազելով 1 մլրդ 75 մլն դոլարով՝ կազմել է 156 մլրդ 315 մլն դոլար:

Տեսանյութեր

Լրահոս