
Զբոսաշրջիկը

Մի անգամ մի զբոսաշրջիկ այցելեց հայտնի ծերին և զարմանքով բացահայտեց, որ նրա կացարանը բաղկացած էր գրքերով ու սրբապատկերներով լի ընդամենը մի սենյակից: Մի սեղան, աթոռ՝ ահա, և ողջ կահավորանքը:
– Իսկ կահույքդ որտե՞ղ է,- զարմացավ զբոսաշրջիկը:
– Իսկ քո՞նը,- հարցրեց ծերը:
– Ի՞մը: Բայց ես ճամփորդում եմ: Ես զբոսաշրջիկ եմ:
– Ես նույնպես,- պատասխանեց ծերը:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը