Փրկությունն աղոթքի մեջ փնտրիր: Նույնիսկ, եթե ուղղակի գլուխդ դիպցնես սրբապատկերին, թեթևություն կզգաս: Թող խուցդ փոքրիկ եկեղեցու նմանվի, որում քո սիրած սրբապատկերներն են, և կտեսնես, որ այնտեղ միշտ մխիթարություն կգտնես:
Մի անգամ մի զբոսաշրջիկ այցելեց հայտնի ծերին և զարմանքով բացահայտեց, որ նրա կացարանը բաղկացած էր գրքերով ու սրբապատկերներով լի ընդամենը մի սենյակից: Մի սեղան, աթոռ՝ ահա, և ողջ կահավորանքը: