Իմ և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ, քանի դեռ սպառնալիքները չեն վերացել. Քոչարյան

2018 թվականից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստիպված է եղել վերադառնալ քաղաքականություն։ Այս մասին նա լրագրողներին ասաց իր դեմ վերաբացված գործի երկրորդ դատական նիստից հետո։

«Ես 2008 թվականի ապրիլի 9-ից հետո քաղաքականությամբ չեմ զբաղվել։ 2018 թվականին քաղաքականությունը սկսեց զբաղվել ինձնով։ Ես եղել եմ և՛ նախագահի, և՛ վարչապետի պաշտոնում, և պաշտոնն այն քաղցրությունը չունի։ Միայն չտես մարդիկ կարող են կպչել պաշտոնին` որպես կյանքի վերջին երազանք»,- ասաց Քոչարյանը։

Նա ընդգծեց, որ ինքը չի զբաղվել քաղաքականությամբ, բայց երկիրն այնպիսի վտանգների, արհավիրքների տակ է հայտնվել, որ իրեն ստիպել է վերադառնալ քաղաքականություն։
«Մինչև այս սպառնալիքները չվերանան, իմ իրավունքն է` զբաղվել քաղաքականությամբ»,- ասաց ՀՀ 2-րդ նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031