ԶՈՒ ԳՇ նախկին պետը հրավիրվել է Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Ինչպես տեղեկանում ենք  «Ազդարար» հարթակում հրապարակված հաղորդագրությունից, ԶՈՒ ԳՇ նախկին պետին պատկանող գույքի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։

Նշվում է, որ Արտակ Դավթյանը իրավունք ունի ծանոթանալ գործի նյութերին, հայտնել դիրքորոշում ու ներկայացնել հայտարարագիր։

Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է հրավիրվել հոկտեմբերի 18-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031