Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում հոկտեմբերի 11-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք:
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, ընդգծելով, որ ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: