Հակոբ Արշակյանն ու Հնդկաստանի ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Պաբիտրա Մարգերիտայի հետ:
Հակոբ Արշակյանը հանդիպման մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության շրջանակներում հանդիպում եմ ունեցել նաև Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Պաբիտրա Մարգերիտայի հետ։ Մտքեր փոխանակեցինք Հայաստան և Հնդկաստանի խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ: