Բաժիններ՝

Սննդաբանը` ուտելու ընթացքում ջուր խմելու վտանգի մասին տարածված առասպելի մասին

Սննդաբան Սվետլանա Ֆուսը մեկնաբանել է սնունդ ընդունելիս ջուր խմելու վտանգի մասին տարածված առասպելը, հաղորդում է rsport.ria.ru-ն:

Նա նշել է, որ այս դիրքորոշման կողմնակիցները ունեն երեք հիմնական փաստարկ.

1. ջուրը նոսրացնում է ստամոքսահյութը,

2. վատթարանում է սննդի մարսման գործընթացը,

Կարդացեք նաև

3. ստամոքսի ծավալը մեծանում է:

Այնուամենայնիվ, ըստ մասնագետի, մի քանի կում ջուրը (առավելագույնը մեկ բաժակ) բոլորովին չի խանգարում մարսողության գործընթացին:

«Ես բերեմ ապուրի օրինակը: Երբ այն ուտում ենք, չէ՞ որ բանջարեղենի հետ ջուր ենք խմում: Իսկ երբ մսի հետ վարունգ կամ լոլիկ ենք ուտում, որը 80 տոկոս ջուր է՞: Եթե ուտում ենք պինդ կերակուր, օրինակ՝ պանրի և հազարի տերևներով հացով բուտերբրոդ, որը դժվար է ծամել, չոր է և կուլ չի գնում, այն կարելի է ուտել փոքր քանակությամբ հեղուկով», – ասել է սննդաբանն իր Instagram-ի էջում:

«Ուտելու ընթացքում խմելը վնասակար չէ, կարևոր է հասկանալ, թե ինչ քանակությամբ և ինչի հետ»,- ամփոփել է նա:

Տեսանյութեր

Լրահոս