Լուկաշենկոն կմեկնի Բաքու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ մեկնելու է Ադրբեջան, որտեղ նոյեմբերին կանցկացվի COP29 կլիմայական համաժողովը։ Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Մինսկում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ասադովը Բելառուսի նախագահին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունից Բաքվում COP29-ին մասնակցելու հրավեր։

«Մենք առանձնահատուկ կարևորում ենք Ձեր անձնական մասնակցությունը, որն այս համաժողովին հատուկ կարգավիճակ կտա»,- ասել է Ասադովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031