Իշխանականները նորից դռնեդուռ են ընկել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի գոծողություններն ու քայլերը խոսում են այն մասին, որ իշխանություններն ինտենսիվ պատրաստվում են ընտրական գործընթացների։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս փուլում Նիկոլ Փաշինյանն իր պատգամավորներին նորից գցել է «դռնեդուռ». նրանք բավական ակտիվ մարզային այցերի մեջ են, փորձում են հանդիպումներ ունենալ մարդկանց հետ:

Տեղերից մեր աղբյուրները, սակայն, վստահեցնում են, որ քանզի բնակչության մեծամասնությունը, մեղմ ասած, ցանկություն չունի քպականների «երեսը տեսնել», հերթական անգամ գործի է դրվում վարչական լծակների «ինստիտուտը»։ Մասնավորաբար, տեղական բոլոր պետական հիմնարկ-ձեռնարկություններին պարտադրված է լծվել մարդաքանակ ապահովելու գործին. փորձում են ամեն ինչ անել, որպեսզի հանդիպումների ընթացքում «գեղեցիկ կադրերն» ապահովված լինեն»:

Տեսանյութեր

Լրահոս