Բաժիններ՝

Դատարանը Լը Պենին կարող է զրկել 2027 թվականի ընտրություններին մասնակցելու իրավունքից. AFP

Ֆրանսիայի դատարանը «Ազգային միավորում» խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին կարող է զրկել 2027 թվականին երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից, եթե նրա նկատմամբ մեղադրական վճիռ ընդունվի Եվրախորհրդարանի միջոցների մսխման գործով, որի վերաբերյալ լսումները սկսվում են երկուշաբթի, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը:

«Ազգային միավորում»-ի ղեկավարը, նրա հայրը՝ Ժան Մարի Լը Պենը և կուսակցության ևս 23 ներկայացուցիչներին կասկածում են, որ 2004-2016 թվականներին նրանք վճարել են օգնականների միայն կուսակցության համար կատարած աշխատանքի համար, ինչն արգելված է ԵՄ կանոններով։

Վարձու աշխատողներից ոմանք երբեք չեն հանդիպել իրենց պաշտոնական գործատուներին։ Այդ աշխատակիցների թվում էին Լը Պենի թիկնապահ Թիերի Լեժիեն, քաղաքական գործիչ Կատրին Գրիզեի կաբինետի ղեկավարը և կուսակցության գրաֆիկական դիզայները։ Գործակալությունը նշում է, որ Լե Պենի հայրը առողջական պատճառներով դատարան չի ներկայանա։

Մեղադրանքը հաստատվելու դեպքում կուսակցության անդամներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում և 1 միլիոն եվրո տուգանք, նրանք միաժամանակ 10 տարով կզրկվեն ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Նշվում է, որ հետաքննությունը Լը Պենի համար «լուրջ քաղաքական փորձություն» կլինի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30