Այսօր Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է
Հայ նշանավոր կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, թատերական ուսուցիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ,ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանը ծնվել է 1934 թվականին Թելավում։ 1942-1945 թվականներին աշխատել է Թբիլիսիի ավիագործարանում որպես գծագրիչ, փականագործ։ 1945-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում՝ Լևոն Քալանթարի արվեստանոցում։1953 թվականին ավարտել է Ա. Լունաչարսկու անվան պետական թատերական արվեստի ինստիտուտի (ГИТИС) ռեժիսուրական ընդլայնված դասընթացները։ 1951-1954 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր Հայաստանի տարբեր թատրոններում (Արտաշատ, Կիրովական, Ղափան) և հեռուստատեսությունում։ 1954 թվականից՝ ռեժիսորի օգնական, այնուհետև ռեժիսոր Հայֆիլմ-ում։ 1961-1962 թվականներին «Մոսֆիլմ» կինոստուդիայում ստաժավորում է անցել ռեժիսորներ Կալատոզովի և Բոնդարչուկի մոտ։
Հենրիկ Սուրենի Մալյան (սեպտեմբերի 30, 1934, Թելավ, Վրաստանի ԽՍՀ – մարտի 14, 1988, Երևան, ՀԽՍՀ), հայ նշանավոր կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, թատերական ուսուցիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)։
1980 թվականին Հայֆիլմին առընթեր հիմնադրեց «Մալյան թատրոն-ստուդիա»։ Առաջին բեմադրությունը Վ․ Սարոյանի պատմվածքի հիման վրա «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները» ներկայացումն էր։
1982 թվականից դասավանդում էր Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր։1971–1988 թվականներին դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, 1975–1988 թվականներին եղել է ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ։
1980 թվականին Երևանում հիմնել է կինոդերասանի թատրոնը, որը 1988 թվականից անվանակոչվել է նրա անունով։ Դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանի (1904-1976) քրոջ որդին էր։
Մահացել է 1988 թվականի մարտի 14-ին Երևանում։ Թաղված է Թոխմախի գերեզմանոցում։
Պարգևներ և կոչումներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977) ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982) ՀԽՍՀ պետական մրցանակ (1975) «Պատվո նշան» շքանշան Երկրորդ մրցանակ Համամիութենական կինոփառատոնում Եռանկյունի ֆիլմի համար (1968, Լենինգրադ) «Մեծ Պրոմեթևս» գլխավոր մրցանակ, առաջին աստիճանի դիպլոմ Անդրկովկասի և Ուկրաինայի կինոփառատոնում Եռանկյունի ֆիլմի համար (1968) Սան Ռեմոյի հեղինակային ֆիլմերի միջազգային կինոփառատոնում մրցանակ Մենք ենք մեր սարերը ֆիլմի համար (1976, Իտալիա) Գլխավոր մրցանակ Համամիութենական կինոփառատոնում Նահապետ ֆիլմի համար (1978, Երևան) Մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար՝ Ապտակ ֆիլմում (1981, Վիլնյուս):