
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում` Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։