
«Գործակա՛լ, դե մի՛ ծակվիր այդքան ուժգին». Ադրբեջանում ցնծում են

Երեկ երեկոյան հայկական լրատվական ու սոցցանցային տիրույթը շոկի ենթարկվեց Նիկոլ Փաշինյանի՝ «Թուրքական տանը» Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ վերջինիս հեղինակած գիրքը գրկած լուսանկարից:
Պարզվում է՝ այդ լուսանկարից մշակութային շոկ են ապրել նաև թշնամական երկրում: Ադրբեջանական տելեգրամ ալիքներն իրենց չեն խնայում այդ լուսանկարը տարածելու ու բոլորիս՝ ողջ հայ ազգին խայտառակող մեկնաբանություններ գրելու գործում:
«Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ: Նրան է նվիրել իր գիրքը: Նիկոլը երջանիկ է, ինչպես երեխան: Գործակա՛լ, դե մի՛ ծակվիր այդքան ուժգին»,- գրել է ադրբեջանական տելեգրամ ալիքներից մեկը:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը