Սննդաբանն աշխատունակությունը բարձրացնող նախուտեստներ է անվանել
Սննդաբան Սամանթա Մաքլաուդն առաջարկել է ուտել մրգեր և ամբողջական ձավարեղեն՝ աշխատունակությունհըհ բարձրացնելու համար: Առողջ նախուտեստներ նա անվանել է Insider հրատարակությունը:
Մասնագետը բացատրել է, որ օրվա ընթացքում ուժի պակասը ամենից հաճախ թերսնվածության պատճառով է։ Ըստ նրա՝ բուլկին, տորթը կամ քաղցրավենիքը կարող են օգնել ձեզ արագ զգալ էներգիայի ալիք, բայց շատ շուտով ձեր արյան շաքարը կտրուկ իջնում է, և հոգնածությունը վերադառնում է։
Ուժն ավելի երկար պահելու համար Մակլեոդը խորհուրդներ է տվել։
«Ածխաջրերը մեր օրգանիզմի էներգիայի հիմնական աղբյուրն են։ Բջջային մանրաթելերով հարուստ բարդ ածխաջրածին մթերքները ավելի երկար են քայքայվում և օրգանիզմին էներգիա են ապահովում ավելի երկար ժամանակ»,- ըստ shantnews-ի՝ ասել է մասնագետը:
Կեսօրից հետո ուժերը պահպանելու համար նա առաջարկել է ուտել խնձոր, հատապտուղ կամ նարինջ, ինչպես նաև մի քանի կտոր մուգ շոկոլադ՝ շաքարավազի ցանկությունը բավարարելու համար: