Էկոնոմիկայի նախարարությունն այս ամիս հերթական պայմանագիրն է կնքել հերթական միջազգային ցուցահանդեսին՝ «WTM London 2024»-ին մասնակցելու նպատակով։ Ըստ պայմանագրի՝ միջոցառումը նախատեսված է նոյեմբերի 5-7-ը։ Գնումը դարձյալ «գնում չհանդիսացող ծախս» ընթացակարգով է կատարվել և բյուջեի վրա արժեցել է 24 միլիոն 720.000 դրամ։
Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կայանալիք «Foodex Saudi-2024» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսը ՀՀ բյուջեի վրա կարժենա 21 միլիոն 542.000 դրամ՝ 55.131 դոլար։
Ադրբեջանն այս ցուցահանդեսին ներկայացել էր ստենդներով, որոնցում հայկական Արցախի դրվագներն էին, ու չկար այս ցուցահանդեսի որևէ կազմակերպիչ, որ արգելեր ցեղասպան Ադրբեջանին հիշատակել հայկական ժառանգությունը ցուցահանդեսում: