Պատահական չէ, որ Արցախի գրավումից հետո Ալիևն առաջինը քանդեց ԱԺ շենքը. Վահրամ Բալայան
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հիմնախնդիրը իրավական և քաղաքական հարթություններում» համաժողովում «ԼՂՀ պետականաշինությունը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում» վերտառությամբ իր ելույթում ԱՀ ԱԺ նախկին փոխնախագահ Վահրամ Բալայանը հիշել է 1991 թ. դեկտեմբերի 28-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի ընտրությունները, որոնք բավականին բարդ են եղել, քանի որ Ադրբեջանը հրետակոծության տակ էր պահում բոլոր բնակավայրերը:
«Նրանք լավ էին հասկանում, որ ստեղծվում է օրինական մի պետություն: Եվ հենց դրա համար էլ Ստեփանակերտը գրավելուց հետո քանդեցին Արցախի ԱԺ շենքը և Ազատամարտիկների միության շենքը, որովհետև այդ երկու հենասյուների վրա էր պետությունը նստած: Եվ պատահական չէ, որ Ալիևն ԱԺ շենքն անվանել է «սատանայի բույն»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում