Տարիներ առաջ Ռովշան Ռզաևն ինձ ասաց՝ ՀՀ-ում կգա իշխանություն և Շուշին կլինի ադրբեջանական․ Զոհրաբյան

«Տարիներ առաջ Ռովշան Ռզաևն ասաց՝ մենք վստահ ենք, որ Հայաստանում մի օր լինելու է այնպիսի իշխանություն, որ Շուշին կլինի ադրբեջանական: Ցավոք, Ռովշանի կանխատեսումները, չեմ ուզում ասել՝ մարգարեական էին, որովհետև որևէ մեկս երբևէ չէինք կարող պատկերացնել, որ երբևէ Հայաստանում կլինի մի իշխանություն, որը կգնա 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կասի՝ Արցախն Ադրբեջան է, և վերջ, և այսօր կկանգնի և կհեգնի ժողովրդին՝ ասելով՝ Կիրանցը երբևէ այսքան անվտանգ չի եղել, երբ ինքն էր ասում՝ հա, հասկանում եմ՝ անվտանգության խնդիր կա, պատ շարեք կամ ծառ տնկեք»,- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հիմնախնդիրն իրավական և քաղաքական հարթություններում» համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, Ռովշան Ռզաևը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախկին պատգամավոր էր:

Անդրադառնալով Արցախի հարցի՝ միջազգային օրակարգ վերադարձնելու հնարավորություններին, նա նշեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ իշխանություններ երկիրն ունի.

«Ուզում եմ հիշեցնել՝ 2016թ. Ալիևն էր ասում՝ փակ դռների ետևում միջազգային հանրությունը ինձ ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը: Նույն Նիկոլն էր Կապանում ասում, որ՝ մասնավոր զրույցներում Պուտինն ինձ ասել է, որ Ալիևը հաշտվել է այն մտքի հետ, որ Արցախն այլևս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Հիմա, մենք նույն իրավիճակում ենք, բայց, ցավոք, տեղերը փոխված: Եթե մենք ունենանք ազգային, ադեկվատ իշխանություն, որի օրակարգը հայկական է, հավատացեք, միջազգային հանրությունը հաշվի է նստելու այն օրակարգի հետ, որը թելադրվելու է Հայաստանից»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս