
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են «MAN» բեռնատարն ու քարով բարձված «ԶԻԼ»-ը

Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 22:40-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են «MAN» մակնիշի բեռնատարն ու քարով բարձված «ԶԻԼ»-ը։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ «ԶԻԼ»-ը կայանված է եղել, երբ «MAN» բեռնատարը բախվել է «ԶԻԼ»-ին, ինչի հետևանքով էլ բարձված քարերի մեծ մասը թափվել ու լցվել են ճանապարհին, իսկ «MAN»-ն էլ փակել է ճանապարհի երթևեկելի գոտին։