Բաժիններ՝

«Զգուշացե՛ք, երեխաներ են». ՆԳՆ–ն սեպտեմբերի 2-ից ուժեղացված ծառայություն կիրականացնի

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումը սեպտեմբերի 2-ից անցկացնելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով 10-օրյա միջոցառում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Միջոցառումն իրականացվելու է նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։

«Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն»,– ասված է հաղորդագրությունում։

ՆԳՆ–ն հորդորում է, որ ծնողները տարրական դասարանների երեխաներին ուղեկցեն և չթողնեն առանց հսկողության, տրանսպորտային միջոցները չտրամադրեն անչափահասներին, երթևեկելիս լինեն խիստ ուշադիր և պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները։

Գերատեսչությունը քաղաքացիներին կոչ է անում, որ մեքենաները չկայանեն արգելվող գոտիներում` 2-րդ շարքում կամ հետիոտնային անցումների վրա։
ՆԳՆ–ն կոչ է անում նաև ցուցաբերել օրինապահ վարքագիծ, պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու հասարակական կարգը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս