Բաժիններ՝

3 քաղաքացի բարձրացել են ժայռը և չեն կարողացել իջնել

Օգոստոսի 31-ին, ժամը 21:19-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղի մոտակայքում երեք քաղաքացի բարձրացել են ժայռը և չեն կարողանում իջնել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները «Սևաժայռ կոչվող» տարածքում հայտնաբերել են Ա․ Չ․ -ին (ծնված 1984 թ․), Վ․ Ա․-ին (ծնված 1984 թ․) և Ի․ Մ․ -ին (ծնված 1976 թ․)։

Փրկարարները քաղաքացիներին տեղափոխել են Վարդահովիտ գյուղ և Ի․Մ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ում տեղում ցուցաբերվել է բուժօգնություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս