
Հրդեհ շքամուտքում․ փրկարարները տարհանել են քաղաքացիներին

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 29-ին, ժամը 06:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 3-րդ հարկի շքամուտքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:05-ին, մարվել՝ 07:15-ին: Այրվել է բազմոց, մալուխ՝ 15 գմ, ջերմահարվել է 15 էլեկտրական հաշվիչ:Փրկարարները շենքից տարհանել են 30 քաղաքացու:
Շտապօգնության աշխատակիցները երկու քաղաքացու տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: