Արմեն Աշոտյանի ազատությանը սպասող տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներին չափազանցված հույսերով կերակրել պետք չէ. Հենրիխ Դանիելյան
Հենրիխ Դանիելյանը գրում է. «Քաղբանտարկյալ Աշոտյանի գործով վերջին իրադարձություններով պայմանավորված հարկ ենք համարում մի քանի շեշտադրումներ անել` խուսափելու անհիմն շահարկումներից:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ապօրինի կալանքը շարունակվում է: Այդ քաղաքական հետապնդումը որևէ ավելորդ լավատեսություն չի ներշնչում: Այդ լավատեսությունը ոչ տեղին ու ոչ էլ փաստարկված է: Ընդհակառակը` անհրաժեշտ է զուսպ լինել:
Արմեն Աշոտյանի ազատությանը սպասող տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներին չափազանցված հույսերով կերակրել պետք չէ: Այն բթացնում է զգոնությունը և ընկճում պայքարը: Ընդորում, այդ լուրերը կարդում են նաև պարոն Աշոտյանի հարազատներն ու մտերիմները:
Այս իշխանություններից արդարադատություն ակնկալել պետք չէ, առավել ևս` զբաղվել գուշակություններով:
Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է և անհապաղ պետք է ազատ արձակվի»։