
96-ամյա բնակչուհին բացահայտել է երկարակեցության ճաշացանկը

96-ամյա իտալուհի Պասկուալինայի թոռնուհին բացահայտել է տատիկի երկարակեցության գաղտնիքը և հայտնել այն ճաշացանկը, որի շնորհիվ նա պահպանում է իր առողջությունը։ Նրա խոսքերը մեջբերում է Eat This, Not That! (ETNT):
Կնոջ խոսքով՝ տատիկը կանոնավոր ուտում է լյուպին լոբի՝ Lupinus ցեղի դեղին հատիկաընդեղենների սերմեր։ Այս մթերքը հայտնի է Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում և Ավստրալիայում: Լոբին հարուստ է բջջանյութով, որն օգնում է նվազեցնել խոլեստերինը և կանխել սրտանոթային հիվանդությունները:
Դեսերտի համար Պասկուալինան ընտրում է առանց շաքարի ժելե։ Նա սովորաբար ուտում է ոչ ավելի, քան մեկ բաժակ: «Դոնդողը հիմնականում բաղկացած է ժելատինից, որը հարուստ է սպիտակուցներով: Օրինակ՝ 100 գրամ չոր ժելատինի փոշին պարունակում է ավելի քան 85 գրամ սպիտակուց»,- բացատրել է իտալացի թոռնուհին։
Տարեց բնակչուհին սիրում է օմեգա-3-ով հարուստ թունա աղցան: Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուները ակտիվորեն մասնակցում են նյութափոխանակությանը, ծառայում են աթերոսկլերոզի, սրտի և անոթների հիվանդությունների, ասթմայի կանխարգելմանը: Բացի այդ, օմեգա-3 թթուները բարելավում են ուղեղի աշխատանքը և օգնում են պահպանել առողջ և երիտասարդ մաշկը: Քանի որ Պասկուալինան ծնվել և մեծացել է Իտալիայում, մակարոնեղենը դարձել է նրա սննդակարգի անբաժանելի մասը: Նախ, թոռնուհին նշում է, որ մակարոնեղենը պարունակում է ածխաջրեր, մանրաթելեր և B խմբի վիտամիններ, երկրորդ՝ այս ուտեստին կարող եք ավելացնել այն, ինչ ցանկանում եք:
«Պասկուլինա տատիկը չի հրաժարվում ածխաջրերից, և մենք աջակցում ենք դրան: Մակարոնեղենի հետ հաճախ նաեւ տարեկանի հաց է ուտում»,- պատմեց կինը։ Բացի այդ, իտալացին սիրում է լոռամրգի հյութ, որն օգտակար է ստամոքսի և միզուղիների համար, և բեկոնով և ձվով սենդվիչ։