ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ուրուգվայի ժողովրդին և կառավարությանն Անկախության օրվա առթիվ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 25-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Անկախության օրվա կապակցությամբ:

ՀՀ արտգործնախարարությունն X-ի միկրոբլոգում հրապարակած  ուղերձում ջերմորեն շնորհավորել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ժողովրդին և կառավարությանն Ազգային տոնի կապակցությամբ։ 

«Մեր ժողովուրդների ամուր բարեկամությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունը հիմք են հանդիսանում ապագա ձեռքբերումների և առաջընթացի համար»,- նշված է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031