
Հայտնի են արթրիտը կանխարգելող մթերքները

Շնորհիվ իմունային համակարգի ամրապնդման յուրահատուկ հատկությունների ՝ սոխը և սխտորը կարող են կանխարգելել և անգամ՝ բուժել արթրիտը:
Սոխազգիների ընտանիքի որոշ բույսեր պարունակում են դիալիլ դիսուլֆիդ, հակաբորբոքային միացություն, որը սահմանափակում է բորբոքային ցիտոկինների գործողությունը, այսինքն հենց այն, ինչը հանգեցնում է արթրիտի ժամանակ աճառի և հոդերի վնասվածքի:
BMC Geriatrics ամսագրում հրապարակված ուսումնասիրության հեղինակները՝ կորեացի գիտնականները եզրակացրել են, որ սխտորից անջատվող ծծմբային միացությունը, որը կոչվում է thiacremonone, ունի ընդգծված հակաբորբոքային ազդեցություն:
Արթրիթի դեպքում օգտակար են նաև բրոկկոլին, յուղոտ ձուկը, ձիթապտղի յուղը, բալի հյութը, սպանախը, բրազիլական ընկույզը և քրքումը: