Ռուսաստանը կարող է ռազմական ներկայություն ունենալ Թուրքիայում

Թուրքիայում Վաշինգտոնի համալսարանի Մերձավոր Արևելքի հետազոտական ինստիտուտի աշխատանքների համակարգման կենտրոնի տնօրեն Գյոնուլ Թոլն անդրադարձել է Աքքույու ատոմակայանի գործունեությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ Թուրքիայի հարավարևմտյան Մերսինի շրջանում գտնվող ատոմակայանի գործունեությունը Ռուսաստանն օգտագործում է Թուրքիային իրենից կախման մեջ պահելու համար:

Բացի այդ, նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) տեսանկյունից Աքքույուի ատոմակայանն ավելի մեծ խնդիր է, քան Թուրքիայի՝ ՌԴ-ից S-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը:

Թոլն ընդգծել է նաև խնդրի էությունը. «Ռազմական վերլուծաբաններն անհանգստանում են, որ Մոսկվան այդ ռադարը գործարկելու և ատոմակայանի անվտանգույթունն ապահովելու համար կարող է զինվորներ բերել (նկատի է առնվել Թուրքիա)»:

Նշենք, որ ատոմակայանի սեփականության առյուծի բաժինը պատկանում է Մոկվային:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031