Բաժիններ՝

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահներ են վիրավորվել

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մի քանի զինծառայողներ են վիրավորվել երկրի հարավում իսրայելական հարձակման հետևանքով:

Այս մասին ասվում է ՄԱԿ խաղաղապահ ուժերի՝ X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ:

«Այսօր ավելի վաղ պարեկություն կատարելիս երեք խաղաղապահներ թեթև վիրավորվել են, երբ հարավային Լիբանանի Յարին շրջանում պայթյուն է տեղի ունեցել նրանց մեքենայի մոտակայքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ մեքենան հստակորեն կրել է ՄԱԿ տարբերանշանը։

Նշվում է, որ բոլոր պարեկայինները վերադարձել են խաղաղապահ ուժերի բազա, և հետաքննություն է սկսվել դեպքի հանգամանքները պարզելու վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031