ԿԲ խորհուրդ. ավելի ցածր ՎՖՏ-ն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի, գնաճի կայունության համար

ԿԲ Խորհուրդը դարձյալ որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 7.75%։

«ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար,- լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և հավելեց,- 2024 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը պահպանվել է նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հունիսին կազմելով 0.8 տոկոս։ 12-ամսյա  բնականոն գնաճը մնացել է անփոփոխ՝ հունիսին կազմելով 0»։

ԿԲ նախագահը տեղեկացրեց նաև՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են․ համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր։

«Ձևավորված աշխարհաքաղաքական անորոշությունները, ինչպես նաև միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությունը որոշակի ռիսկեր են առաջացրել միջազգային ապրանքահումքային շուկայում գների հետագա աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից։

Կարդացեք նաև

Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների ԿԲ-ները և հատկապես՝ ԱՄՆ ԴՊՀ-ն ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները, ինչի արդյունքում արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա դեռևս պահպանվում են։

2024 թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է շինարարության, առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս