Միգրանտների մի մասը ՀՀ-ից հեռացել է, ծառայությունների ոլորտում գնաճի տեմպերի դանդաղում է նկատվում․ ԿԲ նախագահ

2024 թ. հուլիսի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 7,75 տոկոս․ ԿԲ խորհուրդը կարծում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտություն է միջնաժամկետ գնաճի 4 % մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար։

Այսօրվա հերթական ասուլիսի ընթացքում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձավ ոչ միայն ԿԲ խորհրդի որոշմանը:

Հարց հնչեց՝ եթե ԿԲ-ն նշում է, որ արտաքին պահանջարկը հետզհետե նվազում է, և ներգնա զբոսաշրջիկների կողմից ծախսերը երկրում նվազում են, ապա ինչո՞վ է բացատրվում այն, որ թեև նման գնահատական ունեք արտաքին պահանջների մասով,  ծառայությունները, որոնք սնվում են արտաքին պահանջարկից, դրանց գնաճը 3 տոկոսից չի իջնում։

Մարտին Գալստյանը պատասխանեց․ «Մեր դիտարկումներով՝ այդ միտումը կոտրվել է,  որոշակի նվազման միտում կա։ Այո, դա պայմանավորված է հիմնականում արտաքին պահանջարկի էական թուլացմամբ, ինչը մի քանի գործոն ունի․ մեկն  այն է, որ ներգնա տուրիզմի թվերն ավելի ցածր են, քան նախորդ տարվա ընթացքում։ Վիճակագրության կոմիտեն վերջերս հրապարակել է ցուցանիշներ, որոնց համաձայն՝ մեկ տուրիստի հաշվով իրականացվող ծախսերի թիվն է նվազ։ Երկրորդ գործոնն այն է, որ մենք ունեինք դրսից ՀՀ եկած աշխատանքային միգրանտներ կամ միջազգային այցելուներ, որոնց մի մասը, մեր ունեցած վիճակագրության համաձայն՝ ՀՀ-ից արդեն հեռանում կամ հեռացել է։ Դա վերաբերում է ոչ միայն բարձր որակավորում ունեցող մարդկանց, այլև ցածր որակավորում ունեցողներին։

Կարդացեք նաև

Անցյալ տարվա սկզբից  Հնդկաստանից եկած քաղաքացիների 25 տոկոսի չափն արդեն ՀՀ-ում չեն՝ պաշտոնական վիճակագրության համաձայն, ինչը ևս վկայում է արտաքին պահանջարկի թուլացման վերաբերյալ։

Պիկի ժամանակ ունեինք 17 հազար հոգի։ Մեր վերջին դիտարկումներով՝ այս պահին Հայաստանում գտնվողները 11 հազար հոգի են»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031