2024թ. 1-ին կիսամյակում ԱՄՆ-ն թուրքական գորգերի ամենախոշոր սպառողն է
Թուրքիայի «Հարավարևելյան Անատոլիայի արտահանողների միությունների» (GAİB) տվյալների համաձայն՝ գորգերի արտահանումը 2024-ի 1-ին կիսամյակում աճել է 7.6%-ով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ 6 ամսում 183 երկրի և ազատ առևտրային գոտիներ արտահանված գորգերի ծավալը կազմել է 283 մլն 792.000 մետր խորանարդ, իսկ ամենից շատ արտահանումներն իրականացվել են ԱՄՆ:
Ընդհանուր առմամբ արտահանվել է 1 մլրդ 374.655.000 դոլարի գորգ, որից ԱՄՆ արտահանված գորգերը կազմել են 397 մլն 757.000 դոլար: