Բաժիններ՝

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հերքել է մամուլում տարածված լուրը, թե իբր այս տարվա հունվարի 1-ից 25-ը հանրապետությունում երթևեկության կանոնների խախտման համար կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 515 հազար 430 արձանագրություն։

Նարեկ Սարգսյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Այսօր մամուլում տեղեկություն է տարածվել, իբր հունվարի 1-ից 25-ը հանրապետությունում երթևեկության կանոնների խախտման համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 515 430 արձանագրություն։

Նշենք, որ 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ հունվարի 1-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 7 ամսում»,- գրել է Սարգսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031