Բաժիններ՝

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարված են հասցրել Լիբանանի հարավի Բինտ Ջաբիլ քաղաքին, որի հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, ևս երեքը վիրավորվել է։ Այդ մասին  տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ ըստ տեղի լրատվամիջոցների՝ տունը, որի ուղղությամբ արձակվել են «օդ-երկիր» հրթիռները, ամբողջությամբ ավերվել է։ Դեպքի վայր ժամանած քաղաքացիական պաշտպանության ծառայության փրկարարները մաքրում են փլվածքները․ հնարավոր է՝ զոհերի ու վիրավորների մասին տվյալները փոփոխվեն։

Ըստ հրապարակման՝ իսրայելական ինքնաթիռներն ավելի վաղ գրոհել են Քֆար Քիլա, Մեյս էլ Ջեբել և Միրվահեյն բնակավայրերը, որտեղ տեղակայված են շիաների «Հեզբոլլահ» շարժման զինված ջոկատները։ Հրետանին գնդակոծել է Քֆար Համամ ավանի շրջակայքը, որտեղ նկատվել են շիա մարտիկների շարժական խմբեր։

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունն իր հերթին հաղորդել է, որ ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել շիաների «Հեզբոլլահ» շարժման մի շարք ռազմական օբյեկտների Լիբանանի հարավային մասում։

Մասնավորապես, հարվածներ են հասցվել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին Լիբանանի հարավի Հուլայի, Քֆարկելայի և Բանի Հայյանի շրջաններում, նշել են գերատեսչությունում:

Բացի այդ, ըստ ԻՊԲ-ի՝ իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Բլիդայի, Դեյր Միմասի և Ռմեյշի շրջաններին՝ «սպառնալիքի վերացման նպատակով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031