Բաժիններ՝

Բերդավանի մոտակայքում բախվել են «ԿամԱԶ» և «ԳԱԶել» մակնիշի մեքենաներ. 8 անձ առաջին օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել․ ՆԳՆ

Հուլիսի 15-ին՝ ժամը 13։35-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան համայնքի մոտակայքում բախվել են «ԿամԱԶ» և «ԳԱԶել» մակնիշի մեքենաներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

8 անձ դիմել է բժշկական կենտրոն, որոնք առաջին օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել:

Սոցցանցերում տեղեկություններ էին շրջանառվում Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու վիրավորների վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031