Թուրքիան 2026թ. կհյուրընկալի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ պետությունների և կառավարության ղեկավարների գագաթնաժողովը 2026-ին կհյուրընկալվի Թուրքիայում:

Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնի է դարձել 2024-ին Վաշինգտոնում անցկացված գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունից:

Նշենք, որ 2025-ի հունիսին էլ այն կանցկացվի Նիդերլանդների Հաագա քաղաքում:

Հիշեցնենք, որ առաջին և վերջին անգամ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը Թուրքիայում էր անցկացվել 2004-ին՝ Ստամբուլ քաղաքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031