Թուրքիան արբանյակ է ուղարկել տիեզերք

Թուրքիայի տեղական արտադրության կապի արբանյակ «Türksat 6A»-ն տիեզերք է ուղարկվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ «Türksat 6A»-ը տիեզերք է ուղարկվել ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում գտնվող «Cape Canaveral» տիեզերական ուժերի կենտրոնից՝ «SpaceX»-ին պատկանող «Falcon 9» հրթիռով:

Արբանյակից առաջին ազդանշանը ստացվել է հրթիռից անջատվելուց 67 րոպե անց:

Նշվում է, որ «Türksat 6A»-ին տիեզերք ուղարկելով՝ Թուրքիան էլ ավելի է մեծացրել արբանյակային հնարավորությունները և այժմ կարող է ծառայություն մատուցել աշխարհի բնակչության 5 մլրդ-ի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031