Բաժիններ՝

Մարմնամարզիկները ՕԽ մեկնարկից առաջ սկսել են հավաքը Ֆրանսիայում

Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն արդեն Ֆրանսիայում են:

Հայաստանի ընտրանու անդամներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը մինչ Օլիմպիական խաղերի մեկնարկը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ֆրանսիայում` պատրաստվելով մրցաշարին:

Հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը ևս մարմնամարզիկների հետ է:

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին կունենա 15 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ), բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031