Բաժիններ՝

Թուրքիայի նախագահը Աստանայում ՇՀԿ շրջանակներում հանդիպել է Կատարի էմիրի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 4-ին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների 24-րդ գագաթնաժողովի շրջանակներում Աստանայում հանդիպել է Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Քննարկվել են երկկողմ հարաբերությունների վիճակը, Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը, Թել Ավիվի Լիբանանի միջև առկա տարաձայնությունները, տարածաշրջանային ու միջազգային այլ խնդիրներ։

Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը, առաջին հերթին իսլամական աշխարհի երկրներին, անհապաղ քայլեր ձեռնարկել և միավորել ուժերը՝ կանխելու նման զարգացումները և կանգնեցնելու Իսրայելին։

Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջոցառումների ակտիվացման և տարածաշրջան մարդասիրական օգնության անխափան առաքումն ապահովելու անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է մեծացնել իր ջանքերն այս ուղղությամբ։

Էրդողանը հուլիսի 4-ին հանդիպել է նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:

Թուրքիայի և Չինաստանի նախագահների հանդիպումը փակ է եղել մամուլի համար։

Հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են արտգործնախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը և գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031