Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱՄՆ-ին Անկախության օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, շնորհավորելով Միացյալ Նահանգներին Անկախության օրվա առթիվ, երկու երկրների միջև հարաբերություններում երկկողմ երկխոսությունը Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի վերափոխվելը կարևոր հանգրվան է համարել։
Ալեն Սիմոնյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավոր Անկախության օր, Ամերիկա։ 2024 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ երկխոսության վերափոխումը Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի՝ նշանակալից հանգրվան է երկու երկրների միջև հարաբերություններում։ Այս քայլը նպատակ ուներ ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում և ամրապնդել երկու երկրների միջև կապերը», – իր գրառման մեջ ընդգծել է ԱԺ նախագահը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի և ԱՄՆ օրենսդիրները կաջակցեն երկու երկրների կառավարություններին՝ իրականացնելու հավակնոտ ծրագրեր, որոնք համահունչ են Ազատության և Միասնության արժեքներին: