Հուլիսի 11–ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Հուլիսի 11–ին կանցկացվի ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ներկայացրած որոշման նախագիծն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

«Օրակարգում ներառված հարցերի մի մասը համարվել է հրատապ, իսկ մյուս մասը 2–րդ ընթերցմամբ քննարկման համար նախատեսված նախագծեր են»,– ասված է հիմնավորման մեջ:

Նշվում է, որ Ազգային ժողովի հերթական նստաշրջանն ավարտվել է հունիսի 20–ին, իսկ հաջորդ նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերից:

Հերթական նստաշրջանի ավարտից՝ հունիսի 20–ից հետո ԱԺ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները կարող են Ազգային ժողովում քննարկվել սեպտեմբերից գումարվող հերթական նիստերի ընթացքում:

Առաջարկվում է նախագծերի 2–րդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում, իսկ նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:

Տեսանյութեր

Լրահոս