Դիմակայունության համար կարևորում ենք դիվերսիֆիկացիան տնտեսության, անվտանգության մեջ․ ՀՀ ԱԽ քարտուղար

«Զանազանեցումը շատ կարևոր է ՀՀ-ի դիմակայունության համար՝ դիվերսիֆիկացիան թե տնտեսության և թե անվտանգության ոլորտում»,- այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «ՀՀ-ԱԼԳ-ԵՄ․ Մարտահրավերներն ու հնարավորությունները» վերտառությամբ ֆորումի ընթացքում։

Արմեն Գրիգորյանն այն կարծիքին է, որ Արևելյան գործընկերությունը հաջողված է և այն դրական բազմաթիվ արդյունքներ ունի։

«15 տարի առաջ, երբ Արևելյան գործընկերությունը ստեղծվում էր, հիմնականում հետխորհրդային երկրներն ավելի շատ իրար նման էին, բայց 15 տարիների ընթացքում մեծ փոփոխություններ են կրել, և երևի այն հիմնական պահանջն այն է, որ անհատական մոտեցում լինի բոլոր այս անդամ-երկրներին»,- նշեց Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ Արևելյան գործընկերությունը դիմակայունության ուղղությամբ օգնում է Հայաստանին։

«Դիվերսիֆիկացիան շատ կարևոր է ՀՀ-ի դիմակայության համար՝ թե տնտեսական, թե անվտանգային առումով։ Երկրորդը կարևոր է Ժողովրդավարությունը, որը միանշանակ բարձրացնում է Հայաստանի դիմակայունությունը։ Ժողովրդավարությունն այն հիմնական գործիքներից մեկն է, որոնցով Հայաստանը կարողանում է դիմակայել իր սպառնալիքներին։ Ժողովրդավարությունը շատ կարևոր է նաև ներքին անվտանգության տեսանկյունից։ Մենք համոզված ենք, որ ժողովրդավարությունն օգնում է ներքին անվտանգության, տնտեսության զարգացման, ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարում, և սրանք իրենց հերթին բերում են մեծ արդյունքներ»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս