#ՀԻՄԱ. ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Նախորդ դատական նիստին վկաների հարցաքննության փուլի մեկնարկն էր: Սակայն հանրային մեղադրողները միջնորդեցին, որ նիստն անցկացվի առանց տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման ռեժիմի՝ շեշտելով վկաների անջատ հարցաքննության անհրաժեշտությունը:

Այս միջնորդությանը դեմ էին թե՛ Արմեն Աշոտյանը, և թե՛ նրա պաշտպանական թիմը: Լսելով կողմերին՝ դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց՝ նիստը տեսանկարահանել չի կարելի, ձայնագրել լրագրողները կարող են:

Այսօրվա դատական նիստին վկա Կարեն Հակոբյանը չէր ներկայացել: Վերջինս չպլանավորված վիրահատություն է կատարում: Դատական նիստը շարունակվեց բաց ռեժիմով: Հաջորդիվ քննարկվեց Կարեն Հակոբյանի բացակայության պայմաններում դատավարության հետագա ընթացքը: Որոշվեց հաջորդ նիստում քննարկել Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցը, ապա նոր վերադառնալ վկաների հարցաքննությանը:

Կարդացեք նաև

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 11-ին՝ ժամը 12:00-ին:

Տեսանյութեր

Լրահոս