Բաժիններ՝

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել

Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 90 ռուս զինծառայող, փոխարենը 90 ռազմագերի է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերին. այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«2024 թվականի հունիսի 25–ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներից վերադարձվել է 90 ռուս զինծառայող, որոնց մահացու վտանգ էր սպառնում գերության մեջ։ Փոխարենը փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 90 ռազմագերի»,– ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից ընդգծել են, որ բոլոր ազատվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930