 
                        Արարատ լեռան ձնածածկույթը 35 տարում կրճատվել է 40%-ով
 
                                    Կլիմայական փոփոխությունները բացասաբար են ազդում բնության վրա։ Ջերմաստիճանի բարձրանում է, ինչի հետևանքով տարածքների ձնածածկույթը հալվում է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կլիմայական փոփոխությունները բացասաբար են ազդում նաև Արարատ լեռան վրա։ Կատարվել են հետազոտություններ,ինչի արդյունքում պարզ է դարձել, որ Արարատ լեռան ձնածածկույթը կրճատվել է 40%-ով։
Նշվում է, որ 1987-ին լեռան ձնածածկույթը զբաղեցնում էր 8.42 կմ² տարածք, իսկ արդեն 2022-ին այն նվազել է գրեթե կիսով չափ (4.96 կմ²):
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        