Թուրքիայի հատուկ ծառայություններն օգնել են կանխել «Կրոկուսից» հետո 2–րդ ահաբեկչությունը

Թուրքիայի հատուկ ծառայությունները զգուշացրել են ռուս գործընկերներին և օգնել կանխել Մոսկվայում երկրորդ ահաբեկչությունը «Կրոկուս Սիթի Հոլ» համերգային սրահի վրա հարձակումից հետո: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Hurriyet թերթի մեկնաբան Հոնդե Ֆիրատի խոսքով՝ համերգասրահի վրա առաջին հարձակումից հետո ահաբեկչական խմբավորումը պատրաստվում էր հարձակվել լեփ-լեցուն առևտրի կենտրոնի վրա:

«Թուրքական հետախուզությունը կանխել է այս երկրորդ խոշոր ահաբեկչությունը՝ կապ հաստատելով Մոսկվայի հետ»,–նշված է հրապարակման մեջ:

Ավելի վաղ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը հաստատել է ուկրաինական ռազմական հետախուզության մասնակցությունը «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությանը:

Տեսանյութեր

Լրահոս