
Եվրո-2024. Հունիսի 18-ին սպասվելիք խաղերը երկուսն են

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 18-ին կկայանա երկու հանդիպում:
Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում հունիսի 18-ին կկայանան խմբային փուլի առաջին տուրի վերջին հանդիպումները:
F խմբում միմյանց դեմ կմրցեն Թուրքիան և Վրաստանը: Այդ հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին:
Ժամը 23:00-ին կկայանա Պորտուգալիա-Չեխիա խաղը:
Գերմանիայի 10 քաղաքներ` Բեռլինը, Քյոլնը, Դորտմունդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Գելզենկիրխենը, Համբուրգը, Լայպցիգը, Մյունխենը և Շտուտգարտը հյուրընկալել են Եվրոպայի առաջնությունը: Մարզադաշտերից ամենամեծը Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտն է, որը տեղավորում է 71,000 հանդիսական: Հենց այստեղ էլ կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը (հուլիսի14-ին):