Հնդկահավի մսով ու թուրինջով պիցցա
Բաղադրիչները՝
- 500 գ շերտավոր խմոր
- 400 գ հնդկահավի փափկամիս
- 2 հատ թուրինջ
- 1 հատ գազար
- 100 գ դդմիկ
- 200 գ քերած պինդ պանիր
- 3 ճ/գ ձիթապտղի ձեթ
- 1 ճ/գ մաղադանոսի կտրտած տերևներ
- աղ ու պղպեղ
Պատրաստման եղանակը
Շերտավոր խմորը բացեք, տեղադրեք ջուր քսած տապակի մեջ, վրան պատառաքաղով անցքեր արեք:
Հնդկահավի միսը տապակեք, մանր կտրատեք, տեղադրեք խմորի վրա, աղ ու պղպեղ արեք: Գազարն ու դդմիկը քերիչով անցկացրեք:
Թուրինջը մաքրեք կեղևից, պտղամիսը մասնատեք: Թուրինջի կտորները շարեք հնդկահավի մսի վրա, վրան ցանեք քերած գազարն ու դդմիկը, աղ ու պղպեղ արեք, ցողեք ձեթով:
10 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում, ապա հանեք, վրան լցրեք քերած պանիրն ու ևս 15 րոպե տապակեք ջեռոցում: